«Ուկրաինայի հարցում Ռուսաստանն ի՞նչ գործողություն է իրականացնում». արևելագետ Արմեն Պետրոսյան
Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը.
Ուկրաինայի շուրջ/առիթով ընթանում է ահռելի ծավալով աշխարհաքաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական-քարոզչական, հոգեբանական, նաև նյարդերի դիմակայություն։
Ինչպես բնորոշ է ցանկացած հակամարտային իրավիճակի հարցում, այս դեպքում ևս զգալի է օբյեկտիվ տեղեկատվության զգալի պակաս։
Այդուհանդերձ, տվյալ փուլում, կարծես, ականատես ենք լինում Ռուսաստանի կողմից իրավական, տեղեկատվական-քարոզչական, լոգիստիկ բնույթի հակամանևրի՝ աշխարհին ի ցույց դնելով, թե Ուկրաինան նախապատրաստվում է հարձակման Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ։ Նախաձեռնվել է բնակչության տարհանում, հայտարարվել համընդհանուր զորաշարժ, ապահովվել Ուկրաինայի հարձակման բեմականացման համար անհրաժեշտ քարոզչական ֆոն... Տրամաբանությունը պարզ է՝ ով իբր առաջինը հարձակվեց, նա է սխալը։
Իսկ իրավական հարթությունում Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին փաստաթուղթն արդեն Վ. Պուտինի սեղանին է։ Սա նշանակում է, որ դիվանագիտական-իրավական այն միջավայրը, որ ցայժմ առկա է այս հիմնախնդրի առնչությամբ կարող է հիմնովին փոխվել, ինչն աղետալի հետևանքներով է հղի նախ Ուկրաինայի, ապա Ռուսաստանի, և ինչու ոչ, նաև ամբողջ աշխարհի համար։ Անցած ամիսներին հակամարտ կողմերն արձանագրել են որոշ միջանկյալ ձեռքբերումներ և տապալումներ, որն այլ վերլուծության թեմա է։
Փաթեթավորման տեսանկյունից տեղի ունեցողն արտաքուստ համադրելի իրավիճակ է նրան, ինչ վերջին 2 ամիսներին Արևմուտքի և Կիևի կողմից իրականացվում է Ռուսաստանի դեմ՝ ամեն օր Ուկրաինա իբր ռուսական ներխուժման հնարավորության մասին քարոզչական և ռազմաքաղաքական մանևրների տրամաբանությամբ։
Ստեղծված պայմաններում ականատես ենք լարվածության աննախադեպ աճի, որը բավականաչափ մոտ է գագաթնակետին, այսինքն՝ «պատերազմից 1 պակաս» իրավիճակի։ Այսինքն՝ կանխատեսելի է, որ եթե ոչ առաջիկա ժամերի, ապա գոնե օրերի ընթացքում պետք է տեղի ունենա լարվածության պարպում՝ կա՛մ ռազմական, կա՛մ դիվանագիտական հարթություններում։
Եվ չնայած այս պահին զարգացումներն առավելապես ռազմական և քարոզչական հարթություններում են, այնուամենայնիվ նաև չափազանց մեծ է խնդիրը դեպի դիվանագիտության տիրույթ տեղափոխելու և հաջողելու հնարավորությունը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին
Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին: -Լուգանսկի կողմի խոսքով ՝ կան զոհեր քաղաքացիական անձանց շրջանում եւ ավերվ...
Կապանի մոտակայքում կրկին դիրքե՞ր են զիջվելու հակառակորդին. Փարսյանն անդրադարձել է տարածվող լուրերին
Իրանը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է այսօր բեռնատարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույց...
Ուկրաինան սպառնացել է վերանայել միջուկային զենքից հրաժարվելու մտադրությունից, եթե ...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակի...
Կիևին տարիներ շարունակ ասում են, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ Կիևը տարիներ շա...