Հայտնի է՝ ում է պատկանում տունը, որի պատուհանը այսօր ադրբեջանական դիրքից արձակված կրակոցներից ջարդվել է
Արցախի Մարտունու Թաղավարդ գյուղի բնակիչ Գևորգյանների տան պատուհանը ադրբեջանական դիրքից արձակված կրակոցներից ջարդվել, գնդակը տուն էր մտել։ Բարեբախտաբար, այդ պահին սենյակում, որի պատուհանը ջարդվել է, մարդ չի եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Թաղաղավարդի գյուղապետի տեղակալ Սևակ Խաչատրյանը։
Խաչատրյանը, ով անձամբ եղել է դեպքի վայրում, ասաց, որ տանտերը տան պատուհանը ջարդված, փամփուշտը սենյակում հայտնաբերելուց անմիջապես հետո կապվել է գյուղապատարան ու հայտնել դեպքի մասին։
«Երեկ առավոտից սկսել են կրակել։ Օրվա ընթացքում մի քանի անգամ կրակահերթեր են արձակել գյուղի ուղղությամբ։ Կրակոցները պարբերաբար են լինում, ավելին՝ ամեն օր ադրբեջանական դիրքից կրակահերթեր են արձակում»,-շեշտեց Խաչատրյանը։
Տունը, որի պատուհանը ջարդվել, փամփուշտը ներս է թափանցել, ինչպես հայտնեց Խաչատրյանը, 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում որդուն կորցրած Գևորգյաններին է պատկանում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Պետական պաշտոնյաներ են ձերբակալվել
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու տեղակ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ալեն Սիմոնյանի հրապարակած լուսանկարը մեմերի առիթ է դարձել համացանցում
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր ինսթագրամյան իր էջում նախագահական նստավայրից լուս...
Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի և տարբեր մարզերի բազմաթիվ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին պլանային նորոգման աշխատանք...
Ավտոճանապարհները՝ Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ ե...