
Ինչ կխոսի Բայդենը՝ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 18-ին մի քանի երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույց կվարի Ուկրաինայի իրադրության շուրջ: Այդ մասին ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածված հաղորդագրության մեջ:
«Առավոտյան նախագահը հեռախոսազրույց կունենա անդրատլանտյան ղեկավարների հետ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանին ուժերի ավելացման եւ մեր կողմից ձեռնարկվող դիմադարձման ու դիվանագիտական փոխգործակցության ջանքերի շուրջ»,- տեղեկացրել են Սպիտակ տանը:
Հաղորդագրության մեջ բերված չեն զրույցի մասնակիցների ցուցակը եւ դրա սկսվելու ժամանակը: Փետրվարի 17-ին վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ Բայդենն Ուկրաինայի իրադրության շուրջ զրույց կվարի Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի ղեկավարների, ինչպես նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: