60 երկիր ԱՄՆ-ի թիրախի տակ. նոր սհմանափակումներ կլինեն
Միացյալ Նահանգները պատրաստում է 10-12.5% սակագներ 60 երկրներից ներմուծվող ապրանքների համար, որոնք Վաշինգտոնի կարծիքով բավարար միջոցներ չեն ձեռնարկում հարկադիր աշխատանքի դեմ պայքարելու համար։
10% սակագները կարող են կիրառվել այնպիսի երկրների և խմբերի համար, ինչպիսիք են Կանադան, Էկվադորը, Եվրամիությունը, Ինդոնեզիան, Մեքսիկան, Պակիստանը, Արգենտինան, Բանգլադեշը, Կամբոջան, Սալվադորը, Գվատեմալան, Մալայզիան, Թայվանը և Միացյալ Թագավորությունը։
Հետաքննության տակ գտնվող մնացած 45 երկրների համար առաջարկվում են լրացուցիչ 12.5% սակագներ։
Reuters-ի տվյալներով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը եզրակացրել է, որ մի քանի երկրների կողմից հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների առևտուրը սահմանափակելու մերժումը «անհիմն է և սահմանափակումներ է ստեղծում ԱՄՆ առևտրի համար»։
Այսպիսով, նշում է հրատարակությունը, Թրամփի վարչակազմը փորձում է վերականգնել արտակարգ սակագնային համակարգը, որը չեղարկվել էր փետրվարին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի հետ կապված հայտարարություն է արել
Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը լավ լուրով է կիսվել` կապված արտահանման հետ
Պատվիրակությունները արդեն աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել: Այս մասին քարոզարշավ...
Նամակ Մոսկվայից` Երևանին. գազի մատակարարաումը կարող է կասեցվել
Մոսկվան զգուշացրել է Երևանին գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման արտոնյալ ռեժիմի հնարավոր վերանայման մասի...
Ռուսաստանը նոր պահանջ է դնում հայ արտահանողների առաջ
Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система под...