Սենսացիոն հայտարարություն Բաքվից՝ Հայաստանում ընտրությունների վերաբերյալ
Հայաստանում ընտրությունների մոտենալուն զուգընթաց ընդդիմադիր ուժերի իրական հայացները վերջապես բացահայտվել է։ Թեկնածուները խելահեղորեն փորձում են պրոյեկտել անկախություն և նոր դեմք, բայց միևնույն ժամանակ նրանք գործնականում միաձայն հակաադրբեջանական հռետորաբանություն են տարածում՝ Ադրբեջանի նկատմամբ ատելությունը դարձնելով իրենց ընտրարշավի գլխավոր հաղթաթուղթը։
«Մինչ Ռոբերտ Քոչարյանը վաղուց բացահայտորեն անվանվում է ռևանշիստ և «ղարաբաղյան կլանի» ղեկավար, Սամվել Կարապետյանը ամեն ինչ անում է «անկախ քաղաքական գործչի» խաղաքարտը խաղալու համար՝ ենթադրաբար ոչ մի ընդհանուր բան չունենալով նախկին նախագահի և նրա շրջապատի հետ։ Սակայն Minval Politika-ի կողմից ձեռք բերված նյութերը լիովին բացահայտում են այս թատերականությունը։ Կարապետյանը անկախ խաղացող չէ։ Նա նույն համակարգի մասն է կազմում, որը տարիներ շարունակ Հայաստանը պատանդ է պահել ռևանշիստական հավակնությունների և հին հանցավոր կապերի համար։
2021 թվականին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է զենքի և ռազմական տեխնիկայի անօրինական տեղափոխման վերաբերյալ հետաքննության մասին, որում մեղադրվում էր նաև Սամվել Կարապետյանը։
Այս պատկերները լիովին մերկացնում են Սամվել Կարապետյանին։ «Անկախ գործարարի» դիմակի ետևում թաքնված է հին համակարգի դասական ներկայացուցիչ՝ Ռոբերտ Քոչարյան հետ ոչ պաշտոնական պայմանավորվածություններ, ղարաբաղյան կլանի հետ անմիջական կապեր, Կրեմլի աջակցություն, եկեղեցուց կախվածություն և ընտրություններին ազդելու համար կեղտոտ հնարքների դիմելու պատրաստակամություն։
Մեր ներկայացրած նյութերում արդեն բացահայտել ենք ողջ հայկական ընդդիմությանը։ Փաշինյանին հակառակող բոլոր ուժերը աշխատում են մեկ նպատակի շուրջ՝ նրանք պահպանում են սերտ, գաղտնի պայմանավորվածություններ միմյանց միջև և ձևացնում են «անկախություն» միայն հնարավորինս շատ ընտրողներին խաբելու և իրենց ընտրազանգվածը ընդլայնելու համար։
Սա քաղաքական մրցակցություն չէ։ Սա տարբեր քողի տակ իրականացվող հանցավոր դավադրություն է»,- ասվում է հոդվածում։
Հավելենք՝ հոդվածին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Minval Politika կայքում։