Վոլոդինի աղմկահարույց հայտարարությունը. Հայաստանը կարող է կրկնել Ուկրաինայի ճակատագիրը
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրոպական միությունը Հայաստանին տնտեսական առաջընթացի խոստումներ է տալիս, որոնք նման են ժամանակին Ուկրաինային տրված խոստումներին։ Նրա խոսքով՝ ուկրաինական արտադրանքն այդպես էլ մուտք չգործեց եվրոպական շուկաներ՝ մրցունակ չլինելու պատճառով։
Խոսելով հայկական արտահանման հեռանկարների մասին՝ Վոլոդինը նշել է, որ ներկայումս Հայաստանն իր գինեգործական արտադրանքն իրացնում է ռուսական շուկայում։ Ըստ Պետդումայի խոսնակի՝ չնայած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ հարաբերություններին, հայկական արտադրանքի արտահանման նոր պայմանագրեր Ֆրանսիայի հետ չեն կնքվել։
Ռուս պաշտոնյան նաև ընդգծել է, որ ֆրանսիական կողմի պահանջով հայկական կոնյակն այսուհետ պետք է անվանվի «բրենդի»։ Վոլոդինի համոզմամբ՝ նման զիջումների պատճառով երկիրը ռիսկի է դիմում կորցնել սեփական ինքնությունը, ինչպես որ, ըստ նրա ձևակերպման, տեղի է ունեցել Ուկրաինայի պարագայում։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...