Ինչ-որ մեկի համար այս մարդը կդառնա ադեկվատության մարմնավորում. Զախարովա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները փոխբացառում են միմյանց, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ահա հենց այդ նույն երկվությունը (դիխոտոմիան). մենք չգիտենք, թե որ պահին որ մարդը Մակրոնի հայտարարությունների որ մասը կլսի։ Ինչ-որ մեկը կլսի համագործակցության մասին, որի կոչն ուղղված է Բելառուսի նախագահին, թեև խոսքը Ռուսաստանի մասին է։ Իսկ ինչ-որ մեկը կլսի համաշխարհային օվկիանոսի տարածքներում օրինական կերպով նավարկող տանկերների զավթման նորմալ լինելու մասին՝ և՛ դրոշների ներքո, և՛ չվացուցակով, և՛ միջազգային ծովային իրավունքի նորմերին համապատասխան տրված փաստաթղթերով։ Եվ ինչ-որ մեկի համար այս մարդը կդառնա ադեկվատության մարմնավորում, իսկ ինչ-որ մեկի համար՝ ոչ ադեկվատության»,- ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների հայտարարությանը
Գեղարքունիքի մարզում անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռուսաստանի, Բելա...
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...