ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատմել է` ինչու է ասել «Արցախը Հայաստան է և վերջ»
«Այո, ես այն մարդն եմ, որ ասել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ». ասել եմ, քանի որ այդ գաղափարով 30 տարի մեզ սնուցել են»:
Այս մասին Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում նախընտրական քարոզարշավի շրջանակում իր խոսքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ասել եմ՝ մենք իրավունք չունենք այս արյունահոսող վերքը սերնդեսերունդ փոխանցելու, մենք պետք է խաղաղություն փոխանցենք մեր երեխեքին։ Այո, ես համարձակություն եմ վերցրել ասելու, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում, չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը ու դրա արդյունքում մենք այսօր անկախ ենք, քան երբևէ, պետություն ենք, քան երբևէ»,- նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ եթե շարունակվի ղարաբաղյան շարժումը, լինելու են մանր ու մեծ պատերազմներ, լինելու են շարունակական զոհեր, իսկ վերջում լինելու է Հայաստանի պետականության կորուստ։
«Այդ գայթակղությունից ես ազատել եմ Հայաստանը, ու դա համարում եմ իմ մեծագույն ծառայությունը Հայաստանի առաջ»,- ընդգծել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը պատասխանել է Լավրովին և Մեդվեդևին
Անդրադառնալով Մեդվեդևի հայտարարությանն ու պատասխանելով News-ի՝ ինչո՞ւ ենք հասել այս վիճակին, որ օտարերկրացի պաշտոնյան ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքի և Մեղրիի ողբն էր դրել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում հավաստիացրել է, որ ընդդիմությունը տարիներ շարունակ Սյունիքի և Մեղրիի ողբն...