Այլ

09:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց. Թեժ գիշեր Մերձավոր Արևելքում

09:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց. Թեժ գիշեր Մերձավոր Արևելքում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


• Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ օրակարգն ու գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Հեռախոսազրույցում կարևորել են ուղիղ առևտրի մեկնարկն ու երկաթուղային կապի բացումը: 


•Հայաստանի և Թուրքիայի գործարարները Կարսում հանդիպել են առևտրային համագործակցության ներուժը քննարկելու համար, իսկ Վրաստանում կայացել է տարածաշրջանային երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական արարողությունը։ 

•Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Վրաստանում մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացմանը։

•ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի նախագիծը հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հիմնական հենասյունը։

•ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում վերահաստատել է միության համերաշխությունը՝ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշման ֆոնին։

•ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Իրանի հետ բանակցությունների դադարեցման մասին լուրերը՝ փաստելով, որ կողմերի միջև շփումները շարունակվում են ամեն օր։

•Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է. ԱՄՆ-ն և Իրանը գիշերվա ընթացքում փոխադարձ հրթիռային հարվածներ են հասցնել միմյանց ռազմական բազաներին ու նավերին։


•Դոնեցկի տարածաշրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից երթուղային ավտոբուսի ռմբակոծման հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 7 և տուժել 11 մարդ։

•Ռուսաստանի Վորոնեժի մարզում ՀՕՊ համակարգերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով վնասվել է երկու տուն:

•Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօրվանից մեկնարկում է Հայաստանի ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ներուժի երկօրյա ցուցադրությունը։

•ՀՀ ոստիկանության իրականացրած մշտադիտարկման և ստացված տեղեկությունների հիման վրա ընտրակաշառքի ու հավաքներին նյութապես շահագրգռելու դեպքերով նախաձեռնվել է 78 քրեական վարույթ։

•Հայաստանի տարածքում հունիսի 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250