Ադրբեջանից շարունակում են սատարել Փաշինյանին. ուշագրավ հայտարարություններ Բաքվից
Ադրբեջանից շարունակում են հնչել Նիկոլ Փաշինյանին սատարող հայտարարություններ, ակնարկներ՝ հույսով, որ նա կմնա իշխանության։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության և տարածաշրջանային ինտեգրման վերաբերյալ կարևոր բանակցություններ կարող են տեղի ունենալ արդեն հունիսին, Միլլի Մեջլիսի անդամ և քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը «Մինվալ Պոլիտիկա»-ին տված հարցազրույցում նշել է․ «Դոնալդ Թրամփի լավատեսությունը հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարների վերաբերյալ մեծապես հիմնված է կողմերի կողմից արդեն իսկ կատարված աշխատանքի վրա»։
Փորձագետը հիշեցրել է, որ բանակցություններ են տեղի ունեցել անցյալ տարի, որոնք ավարտվել են փաստաթղթի նախաստորագրմամբ, որին հաջորդել են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ բարձր մակարդակի շփումները: Մուսաբեկովի խոսքով՝ Վաշինգտոնը, հավանաբար, ենթադրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը կկարողանա պահպանել իշխանությունը խորհրդարանական ընտրություններից հետո։ Այդ դեպքում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությունը կստանա հայ հասարակության աջակցությունը, նշել է ադրբեջանցի պատգամավորը։
«Նիկոլ Փաշինյանի կուսակցության վերընտրությունը միաժամանակ նշանակում է ընտրողների աջակցություն խաղաղության պայմանագիր կնքելուն և Հայաստանի միջպետական հարաբերությունները կարգավորելուն՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ», - ընդգծել է նա։
Քաղաքագետի պնդմամբ, գործընթացի հետագա առաջընթացը մեծապես կախված կլինի ընտրությունների արդյունքներից և իշխող կուսակցության կողմից անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները ապահովելու կարողությունից. «Եթե Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ապահովի սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում, կարծում եմ, որ գործընթացը կընթանա սահուն։ Հակառակ դեպքում լրացուցիչ աշխատանք կպահանջվի՝ ապահովելու համար, որ սահմանադրության փոփոխման կամ նորը ընդունելու հարցը ստանա համապատասխան օրենսդրական ձևակերպում»։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առաջիկա օրերին անհավանական ձերբակալություններ ու աղմկոտ բացահարտումներ են լինելու. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ` առաջիկա օրերին անհավանական ձերբակալություններ ու աղմկոտ բաց...
Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների հայտարարությանը
Գեղարքունիքի մարզում անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռուսաստանի, Բելա...