Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հարվածներ ԱՄՆ-ի օբեկտներին. ԻՀՊԿ-ի սպառնացող հայտարարությունը

ԻՀՊԿ-ն (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում առևտրային նավին և ԱՄՆ-ի օբյեկտներին՝ ի պատասխան ամերիկյան հարձակումների: Այս մասին ահյտնում է Press TV-ին:


Հաղորդագրության համաձայն՝ իրանցի զինվորականները հականավային հրթիռով հարվածել են ԱՄՆ-ի հետ կապված Panaya նավին, ինչպես նաև գրոհել են ԱՄՆ ՌԾՈւ Հինգերորդ օպերատիվ նավատորմի հրամանատարական կենտրոնը և ամերիկյան բազան Մերձավոր Արևելքի երկրներից մեկում՝ ի պատասխան Քեշմ կղզուն և Իրանի հետ կապված տանկերին հասցված հարվածների։ 


«Ավելի վաղ մենք զգուշացրել էինք, որ ագրեսիայի դեպքում մեր պատասխանը կլինի այլ և ավելի խիստ, և այժմ մենք գործել ենք հենց այդպես։ Այս հարվածները պետք է դաս լինեն», — ասված է ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250