Հայաստանը նման է մի ուղևորի, որն ուզում է հասնել «Գ» կետ․ Զախարովայի հեգնանքը` իշխանությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է անդրադարձել Հայաստանի իշխանություններին, որոնք ձգտում են անդամակցել Եվրամիությանը՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ։ Նա Հայաստանի ղեկավարությանը համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ:
«Պատկերացրեք օդանավակայան, սպասասրահ, տարանցիկ գոտի, չվերթի վերանստեցում։ Մի քանի ուղևոր, որոնք անցել են ստուգումների բոլոր փուլերը, սահմանային ու անձնագրային հսկողությունը և այլն։ Նրանցից յուրաքանչյուրը, բառացիորեն ամեն մեկը, օրինապահ է, ունի իր հստակ նպատակներն ու խնդիրները։ Եվ ահա, երբ հայտարարվում է նստելու հրահանգը և հանկարծ ուղևորներից մեկը, ով կարծես թե գրանցված է այդ չվերթի համար, ասում է. “Գիտեք, ես ոչ թե Բ-Տ-Բ կետն եմ գնում, այլ… դե, երևի ավելի շուտ Գ կետ», — ասել է Զախարովան։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։։
«Նորմալ չէ, երբ տեղի է ունենում մանիպուլյացիա։ Նորմալ չէ, երբ բարի մտադրություններն ու օրինականությունը, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով։ Ա՛յ սա է աննորմալ։ Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Երբ գրանցվում ես «Բ» կետի համար, թռչում ես, այնտեղ իջնում, բոլորին հաջողություն մաղթում ու գնում այնտեղ, ուր քեզ պետք է։ Դա կլիներ բաց ընտրություն։ Բայց ընտրությունն արդեն արվել է։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ», — պարզաբանել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների հայտարարությանը
Գեղարքունիքի մարզում անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռուսաստանի, Բելա...
Առաջիկա օրերին անհավանական ձերբակալություններ ու աղմկոտ բացահարտումներ են լինելու. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ` առաջիկա օրերին անհավանական ձերբակալություններ ու աղմկոտ բաց...