Ռուբիո․ TRIPP–ը Հայաստան–Ադրբեջան խաղաղության «հենասյունն» է
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության «հենասյան» մասին.
«Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի» նախագիծը (TRIPP) հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի «հենասյունը», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ։
Նրա խոսքով՝ իրականում «դա ավելին է, քան պարզապես հենասյուն». «Մենք այժմ շատ ակտիվ մասնակցում ենք այս աշխատանքին։ Մենք բառացիորեն պայմանագիր ենք ստորագրել, և դա թույլ կտա ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարել՝ ի շահ մասնավոր հատվածի, ԱՄՆ շահերի, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների…»։
Լսումների ընթացքում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսը հիշեցրեց Ջեքսոն–Վենիկի առևտրային սահմանափակումները Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այս հարցը, որը մեծ խոչընդոտ է դարձել C5 երկրների (Կենտրոնական Ասիայի երկրների) հետ հարաբերությունների զարգացման համար, մտահոգում է նաև Ադրբեջանին։ «Սահմանափակումների վերացումը զգալի ազդեցություն կունենա ԱՄՆ-ի հարաբերությունների վրա Կենտրոնական Ասիայի հետ», — հավելել է Դեյնսը։
«Մենք կցանկանայինք, որ դա վերացվի։ Կարծում եմ՝ դուք պետք է խոսեք հանձնաժողովի նախագահի և անդամների հետ՝ դա ձեզ հետ միասին օրակարգ բերելու համար», — պատասխանել է Ռուբիոն։
Նմանատիպ հոդվածներ
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա ժողովրդի արժանապատվության հարցն ա. Փաշինյան
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա արդեն ժողովրդի արժանապատվության հարցն ա: Նման հայտարարություն է ար...
Լատվիայի ԱԳՆ–ից աջակցություն են հայտնել Հայաստանին` նշելով Ռուսաստանի ճնշման ֆոնը
Լատվիայի և Հայաստանի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Հայտնում են Լատվիայի ա...
Սուքիասյանը հայտարարել է գազի այլընտրանքային աղբյուրների մասին
«ՔՊ» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ Հայաստանը գազի մատակարարման այլընտրանքային առաջարկներ ունի, որոնք,...
Տնտեսական շահերի դիմաց՝ ոչ մի զիջում․ Հայաստանը պատրաստ է ընդլայնել արտահանումը դեպի ԵՄ
Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ և պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջ...