Խորհրդարանն աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ
Այսօր խորհրդարանն իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը սկսեց 1 րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով 2008թ–ի մարտի 1-ի զոհերի հիշատակին։
«Այսօր մարտի 1-ն է, 14 տարի առաջ այս օրերին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություների հետևանքով ՀՀ 10 քաղաքացիներ զոհվեցին` 8 քաղաքացիական անձինք ու 2 ոստիկաններ»,– հիշեցրեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` առաջարկով 1 րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Մարդիկ փողոց դուրս եկան և պահանջեցին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։
Նմանատիպ հոդվածներ
Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից
ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել հրամանագիր, համաձայն որի Արտակ Դավթյանն ազատվել է...
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստին
Ազգային ժողովում ժամը 18:30-ին տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը, որին ներկա է լինելու նաև վ...
Հայտնի է, թե երբ Արարատ Միրզոյանը կմեկնի Անթալիա
Մարտի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայ...
Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի հետ շփումների մասին
Վերջերս Արցախի նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երրրո...