Լավրովն ու Աբդոլլահիանը զրուցել են
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Նշվում է, որ ի թիվս այլ հարցերի, երկու երկրների ԱԳՆ ղեկավարները խոսել են նաև «3+3» ձևաչափի՝ Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի մասին:
Իրանցի գործընկերոջ հետ զրույցում Լավրովը ողջունել է Իրանի կողմից «3+3»-ի հաջորդ հանդիպման հյուրընկալումը: Նա հույս է հայտնել, որ այդ համաժողովը կապահովի տարածաշրջանային երկրների շահերը և կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:
Զրուցակիցները խոսել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների մասին:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...