Հասարակություն

Գյումրի-Երևան երկաթուղին ներուժ ունի միանալու Անկարա-Կարս երկաթուղուն. Anadolu-ի հերթական հոդվածը՝ Հայաստանի վերաբերյալ

Գյումրի-Երևան երկաթուղին ներուժ ունի միանալու Անկարա-Կարս երկաթուղուն. Anadolu-ի հերթական հոդվածը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հերթական հոդվածն է հրապարակել Հայաստանի վերաբերյալ։  Այս մասին գրում է Ermenihaber-ը: «Թուրքիայի «Արևելյան էքսպրես»-ը ներուժ է…

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հերթական հոդվածն է հրապարակել Հայաստանի վերաբերյալ։  Այս մասին գրում է Ermenihaber-ը:
 

«Թուրքիայի «Արևելյան էքսպրես»-ը ներուժ է առաջարկում Հայաստանի զբոսաշրջային երկաթուղուն» վերտառությամբ հոդվածում ներկայացվել է Երևան-Գյումրի գնացքի աշխատանքը և նշանակությունը։ Հոդվածում նշվում է, որ Գյումրի-Երևան երկաթուղին ներուժ ունի միանալու Թուրքիայի Անկարա-Կարս երկաթուղուն (Արևելյան էքսպրես)։ 
 

Ներկայացվում է գնացքի ճանապարհը Երևանից դեպի Գյումրի քաղաքի կենտրոնը։ Նշվում է, որ քաղաքը Թուրքիայից եկող գնացքների համար Հայաստանի մուտքն է։ 1996 թվականից ի վեր ոչ մի գնացք չի մտել Գյումրի Թուրքիայից։ 
 

Խոսվում է այն մասին, որ հայ-թուրքական սահմանի երկարությունը կազմում է շուրջ 325կմ։ Հայաստանն ու Թուրքիան իրար կապող 2 ճանապարհ կա, մեկը ավտոմոբիլային (Իգդիր-Մարգարա), մյուսը՝ երկաթգծային (Կարս-Գյումրի)։ Երկուսն էլ շուրջ 30 տարի փակ են ու չեն գործում։
 

Հոդվածում նաև նշվում է, որ օտարերկրյա զբոսաշրջիկները նախընտրում են Երևան-Գյումրի գնացքը Հայաստանի ձյունառատ բնապատկերները տեսնելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ադրբեջանցիները տեղակայվել են ջրավազանների և աղբյուրների մոտակայքում. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների մանրամասները, ըստ որոնց՝ Գեղա...

Թշնամին Խրամորթում բարձրախոսով բնակիչներին սպառնում է՝ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ուժ կկիրառեն. Ծովինար Բարխուդարյան

Արդեն երկրորդ օրն է թշնամին,որ GPS֊ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչների...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250