Ուկրաինան շտապ հանդիպում է խնդրել Ռուսաստանի հետ. մանրամասներ

 Ուկրաինայի իշխանությունները կիրակի օրը հանդիպում են խնդրել Ռուսաստանի և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անդամ մյուս երկրների հետ: Քննարկման նպատակն է` ռուսական զորքերի գործունեությունը սահմանային շրջաններում: Այս մասին տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից։

 

 «Ուկրաինան առաջիկա 48 ժամվա ընթացքում խորհրդակցություն է հրավիրում Ռուսաստանին և բոլոր մասնակից երկրների հետ՝ քննարկելու մեր սահմանի երկայնքով և ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ռուսական զորքերի ուժեղացումն ու տեղաշարժը։ Եթե Ռուսաստանը լուրջ է ընդունել իր խոսքերը ԵԱՀԿ տարածքում անվտանգության անբաժանելիության մասին, ապա նա պետք է կատարի իր պարտավորությունները ռազմական թափանցիկության համար՝ լարվածությունը նվազեցնելու և բոլոր մասնակից պետությունների անվտանգությունը բարձրացնելու համար»,- թվիթերում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ 

 

Նա ասել է, որ Ռուսաստանը պետք է տեղեկատվություն տրամադրի ռազմական զորավարժությունների ոլորտների, կազմավորումների քանակի, ինչպես նաև՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակների մասին։

 

 Հիշեցնենք, որ Վիեննայի փաստաթուղթն ընդունվել է 2011 թվականին և նախատեսում է ԵԱՀԿ անդամ երկրների միջև ռազմական տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև վտանգավոր միջադեպերի կանխարգելման մեխանիզմներ։
 

Քաղաքականություն