Ավտովթար Գորիսում. բախվել են Mercedes-ը, BMW X5-ը և կայանված Audi A6 -ը. կա վիրավոր. Shamshyan. com

Նյութեր են նապապատրաստվում փետրվարի 12-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը:

 

Այդ օրը՝ ժամը 18:20-ի ահմաններում, Երևանի բնակիչ, 44-ամյա Արտաշես Ա.-ն իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Արցախյան խճուղում՝ «Նոյ»  հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել է Գորիսի բնակիչ, 45-ամյա Արմեն Ս.-ի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ է ընթացել և բախվել Արցախի Հանրապետության բնակիչ, 41-ամյա Արտյոմ Ա.-ի կողմից վարած Audi A6  մակնիշի ավտոմեքենային: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Audi-ի ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 45-ամյա Գարրի Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: 

 

Մանրամասները՝ կայքում: