Ոստիկանները ծննդյան օրը նվեր մատուցեցին խմած և կեղծ համարանիշներով Range Rover-ի վարորդին
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ խիստ հանձնարարական է իջեցվել որպեսզի ճանապարհային ոստիկանությունը անողոք պայքար տանի այն վարորդների նկատմամբ, ովքեր ավտոմեքենան վարում են կեղծ համարանիշներով և ոչ սթափ վիճակում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ միայն վերջին ամիսների ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայողներն իրենց սպասարկվող վարչական տարածքներից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել մոտ 2 տասնյակ թանկարժեք ու «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների, որոնց վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, որոշները չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, որոշները եղել են ոչ սթափ, որոշներն էլ ավտոմեքենաներին տեղադրել են այլ համարանիշներ:
Ճանապարհային ոստիկանները Մարտունի քաղաքի մի քանի բանուկ փողոցներում դարանակալումներ են իրականացրել և կարճ ժաման անց վաշտի հրամանատարը տեղեկություն է ստացել, թե Մարտունի քաղաքի որ փողոցով է նշված Range Rover-ը շարժվում:
Հաշված վայրկյանների ընթացքում ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Range Rover-ի վարորդին, ապա ավտոմեքենան տեղափոխել ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը, ով Մարտունի քաղաքի բնակիչ, 51-ամյա Վարդան Հակոբյանն է, ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճանի):
Կայքի տեղեկություններով՝ այսօր Վ. Հակոբյանի ծննդյան օրն է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակում լրտեսական ցանց է բացահայտվել. զինվորականները Ադրբեջանին տեղեկություններ են փոխանցել
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառու...
«Ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի»․ Երևանում աղմկահարույց սպանություն կատարող տղամարդու խոսքերը
Երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների...
Մանրամասներ քանաքեռցի Տույի սպանության գործից․ «Հրապարակ»
Քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի սպանության գործով երկու անձ կալանավորված է, երկու անձի նկատմամբ հետախուզ...