Մանրամասներ քանաքեռցի Տույի սպանության գործից․ «Հրապարակ»
Քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի սպանության գործով երկու անձ կալանավորված է, երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս քրեական գործով եւս երեք անձ է անցնում, նրանց նկատմամբ ստորագրություն է կիրառվել չհեռանալու մասին։
Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Քննչական կոմիտեից։
Կայքի տեղեկություններով՝ կալանավորված են նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի որդիները, որից մեկը՝ կենդանաբանական այգու նախկին փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանն է, որի ենթադրյալ կրակոցից էլ մահացել է քրեական հեղինակությունը։
Ի դեպ, դեպքի ժամանակ սպանվել էր նաեւ Արտուշ Սիմոնյանը։
Աժ նախկին պատգամավորի երկու որդու նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` համապատասխանաբար` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձի սպանությունը և ապօրինի զենք կրելը:
Արտուշ Սիմոնյանի չորս որդիներից մեկը բացակայել էր դեպքի վայրից, մյուս երեքին կալանավորել էին, սակայն մեկին հետագայում բաց են թողել` խափանման միջոցն են փոխել: Երկու որդիները շարունակում են մնալ կալանավորված:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ նոյեմբերի 11-ի գիշեր, ժամը 02.45-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Դեպքի վայր մեկած ոստիկանության ծառայողները տեղում հայտնաբերել են 42-ամյա Արթուր Ղազարյանի ու ևս մեկ անձի` Ա. Խ-ի դիերը` հրազենային վնասվածքներով։
Ժամը 03.55-ին էլ ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էր դիմել 6 տղամարդ։ Նրանցից երկուսը, փաստորեն, որոնք թվում` Արտուշ Սիմոնյանը, մահացել են:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակում լրտեսական ցանց է բացահայտվել. զինվորականները Ադրբեջանին տեղեկություններ են փոխանցել
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառու...
«Ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի»․ Երևանում աղմկահարույց սպանություն կատարող տղամարդու խոսքերը
Երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների...
Ոստիկանները ծննդյան օրը նվեր մատուցեցին խմած և կեղծ համարանիշներով Range Rover-ի վարորդին
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ խիստ հանձնարարական է իջեցվել որպեսզի ճան...