Հասարակություն

ԱՄՆ-ը նոր զորքեր է ուղարկել Լեհաստան

ԱՄՆ-ը նոր զորքեր է ուղարկել Լեհաստան
Չորս C-17A Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռ վայրէջք են կատարել Ուկրաինայում, հայտնում է Интерфакс-ը։ Նշվում է, որ ժամանել են ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի…

Չորս C-17A Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռ վայրէջք են կատարել Ուկրաինայում, հայտնում է Интерфакс-ը։ Նշվում է, որ ժամանել են ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանումները:
 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռները օդ են բարձրացել Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրագ բազայից և վայրէջք կատարել Լեհաստանի Ժեշով քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 90 կմ հեռավորության վրա։
 

Լեհաստանում գտնվում են ԱՄՆ բանակի 18-րդ օդադեսանտային դիվիզիայի առնվազն 750 զինծառայող։ Ընդհանուր առմամբ, այս վայրում կտեղակայվի մոտ 1,7 հազար ամերիկացի դեսանտային։
 

Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր Գերմանիա, Լեհաստան և Ռումինիա լրացուցիչ ռազմական ուժեր ուղարկելու մասին՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ադրբեջանցիները տեղակայվել են ջրավազանների և աղբյուրների մոտակայքում. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների մանրամասները, ըստ որոնց՝ Գեղա...

ԼՈԻՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում, երիտասարդն իր ծննդյան օրը «BMW» ով մոտ 30 մետր բախվել է երկաթե արգելապատնեշներին. դին մասնատվել է. Shamshyan .com

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250