Ընդդիմության ներսում նախագահի թեկնածու առաջադրելու հարցի քննարկումը թեժ է եղել․ «Ժողովուրդ»
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ներսում հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի քննարկումը բավականին բուռն է անցել:
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորների մի մասը պնդել է՝ թեկնածու պետք է առաջադրել նախեւառաջ քննադատությունից խուսափելու ու չթիրախավորվելու համար, թե ընդդիմադիրները, սեփական թեկնածու չառաջադրելով, լեգիտիմացնում են իշխանության թեկնածուին:
Մեր տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Թեւանյանն ու Արթուր Ղազինյանը կարողացել են հասնել նրան, որ ընդդիմությունը նախագահի թեկնածու չառաջադրի: Ի՞նչն էր պատճառը: Այս հարցի շուրջ զրուցեցինք պարոն Թեւանյանի հետ:
«Քնարկմանը բոլորն են մասնակցել, այնպես չի, որ մեկ հոգի է միայն տեսակետ հայտնել: Ինչ վերաբերում է իմ՝ նախագահի թեկնածու չառաջադրելու հարցում «խիստ ակտիվ լինելուն», ապա Covid-ով հիվանդ եմ եղել, ինչպե՞ս կարող էի շատ ակտիվ քննարկումների մեջ լինել: Այո, դեմ եմ եղել, որ ընդդիմությունը թեկնածու ունենա, ու այնպես չի, որ մենակ ես եմ դեմ եղել»,- մեզ հետ զրույցում ներկայացրեց Թեւանյանը:
Տեղեկացանք նաեւ, որ հարցի քննարկումից հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավորների մեծ մասը, այնուամենայնիվ, չի հաշտվում թեկնածու չառաջադրելու որոշման հետ՝ համարելով, որ թեկնածու չառաջադրելու բոյկոտն անհիմն ու անտրամաբանական է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Արցախի ԱԺ-ն հրապարակել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրապարակել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Այն սահմանում է 1991-1...