Ողբերգական դեպք Լոռու մարզում. Ստեփանավանի քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է տղամարդու կիսահոշոտված դի. Shamshyan .com
Փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մելքումյանը տեղեկություններ է ստացել, որ Ստեփանավան քաղաքի ձորում՝ քաղաքային աղբանոցի մոտ, դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, փրկարարներն ու ոստիկանները Ստեփանավանի քաղաքային աղբանոցի մոտ, գետի աջ ափին հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Վ. Սուղյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի դեմքի ձախ հատվածը և ձեռքերի մատների մի մասը եղել է հոշոտված:
Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Մանրամասները՝ կայքում: