ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում քաղաքացու ոտքերի տակ գետինը փլուզվել է

Արտառոց դեպք է տեղի ունեցել Թուրքիայում: Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում 3 հարկանի շենքի առաջ փլուզում է տեղի է ունեցել: 

 

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը։ Շենքի առաջին հարկում գտնվող խանութի սեփականատիրոջ ոտքերի տակ գետինը ճեղքվել է, ինչի հետևանքով նա հայտնվել է 6մ խորությամբ փոսում։ Անվտանգության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է վերջինս ակնթարթորեն հայտնվում փոսում։ 

 

Նշվում է, որ խանութպանը այդ պահին հեռախոսով զրուցելիս է եղել և հանկարծ խմիչքի սառնարանների հետ միասին ընկել է փոսը։ Խանութպանին օգնության են հասել անցորդները։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, ոստիկաններ և շտապ օգնության աշխակիցներ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Քաղաքականություն

Պատահարներ