Պատահարներ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G500–ն ու Toyota Land Cruiser-ը. կա տուժած. Shamshyan. com

Gohar Vardanyan
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G500–ն ու Toyota Land Cruiser-ը. կա տուժած. Shamshyan. com

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  20:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ - Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 38-ամյա Արթուր Սահակյանի վարած Mercedes G 500 մակնիշի 007 ՍՍ 01 համարանիշի և 60-ամյա Ռոբերտ Մանուկյանի վարած Toyota Land Cruiser  մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենաները: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan .com-ը, վթարի հետևանքով  1 հոգի պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների կողմից տեղափոխվել է Միքայելյանի անվան  վիրաբուժության ինստիտուտ: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը: Օպերատիվորեն  ժամանել  են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: 

 

Մանրամասները՝ կայքում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250