Եվրոպայում այժմ ճգնաժամային իրավիճակ է. Մակրոն
Ռուսաստանի հետ երկխոսությունը Եվրոպայում կայունության և անվտանգության հասնելու գլխավոր միջոցն է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Մենք լիարժեք և բաց երկխոսության հիմքը դրել ենք 2019 թվականին»,- ТАСС-ի փոխանցմամբ ասել է Մակրոնը՝ հիշեցնելով իրենց միջև տեղի ունեցած զրույցները Բրեգանսոնում և Սանկտ Պետերբուրգում:
«Կարծում եմ, որ երկխոսությունն այժմ արդիական է ավելի, քան երբևէ»,- հավելել է նա Մոսկվայում անցկացվող հանդիպման ժամանակ:
Վերջինս ընդգծել է, որ «այժմ ճգնաժամային իրավիճակ է Եվրոպայում», և որ բոլորը «պետք է պատասխանատվություն դրսևորեն»:
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Արցախի ԱԺ-ն հրապարակել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրապարակել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Այն սահմանում է 1991-1...