«Ուկրաինայում կզարգանա թուրքական «Baykar»-ի արտադրությունը». Զելենսկի
Ուկրաինա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը։
«Թուրքիան պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա ճգնաժամի հանգուցալուծման համար։ Մենք՝ որպես Թուրքիա, ոչ թե «յուղ ենք լցնում կրակի վրա», այլ լարվածությունը թուլացնելու տրամաբանությամբ ենք շարժվում»։
Էրդողանը նաև շեշտել է, որ վերանայել են համատեղ նախագծերը Ղրիմի թաթարների համար։Ուկրաինայի նախագահն էլ տեղեկացրել է, որ արդեն կնքել են թուրք-ուկրաինական ազատ առևտրի մասին համաձայնագիրը՝ այն համարելով պատմական իրադարձություն։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին ճգնաժամային իրավիճակում Թուրքիայի ցուցաբերած միջնորդական պատրաստակամության համար։
«Մենք քննարկել ենք պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի զարգացումները։ Այսօրվա մեր ստորագրած համաձայնագրի շնորհիվ Ուկրաինայում կզարգանա «Baykar»-ի արտադրությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
Զախարովան՝ Լաչինի միջանցքին այլընտրանք համարվող կամրջի վերանորոգման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում անդրադարձել է կամրջի վերանորոգման աշ...
Bloomberg-ը սխալմամբ հայտարարել է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» մասին
Bloomberg գործակալությունն իր կայքում վերնագիր է հրապարակել Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժելու» մասին, ապա ընդունել...