ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկացի գեղասահորդը ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի երգի ներքո
Պեկինի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում ամերիկացի գեղասահորդ Նաթան Չենը ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի «La Bohème» երգի հնչյունների ներքո։
Գեղասահորդը նշել է, որ Ազնավուրի ստեղծագործությունը շատ խորն է ու հուզիչ։ Երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի գեղասահքի առաջնության ժամանակ Չենն արդեն ելույթ է ունեցել այդ երգի տակ:
Չենը նաև մեկնաբանել է իր ելույթը՝ նշելով, որ գոհ է արդյունքից։ Նա հավաքել է 111,71 միավոր։
«Ուրախ եմ այստեղ լինելու համար և գոհ եմ իմ ելույթից: Լավ փորձ է, ամեն ինչ ստացվեց, ես շատ գոհ եմ։ Ես սխալներ ունեի նախորդ մեկնարկներում, դա օգնեց ինձ փորձ ձեռք բերել: Օլիմպիական խաղերից առաջ շատ մեկնարկներ եմ ունեցել, այդ ամենը նպաստել է այս լավ մեկնարկին», – ասել է նա:
Հիշեցնենք, որ Չենի մարզիչը հայազգի հայտնի մասնագետ Ռաֆայել Հարությունյանն է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բլոգեր» թութակը գողացել է տեսախցիկը և տեսանկարահանել իր փախուստը
Նոր Զելանդիայում թութակը զբոսաշրջիկներից գողացել է տեսախցիկը և տեսանկարահանել իր փախուստը։ Դա տեղի է ունեցել Ֆիորդլենդ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի մետրոյի կայարաններում հնչում են Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները
Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինաստանում կորոնավիրուսի պատճառով սուպերմարկետը փակվել է․ այցելուներն ու աշխատողները քնում են խանութում
Չինաստանի սուպերմարկետներից մեկում մեկ այցելուի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ինչի պատճառով ամբողջ խանութը կարանտինի է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոչիի ճոպանուղու աշխատանքը խափանվել է. փրկարարները դուրս են բերում զբոսաշրջիկներին
Սոչիում ճոպանուղու վրա մնացած մարդիկ տարհանվում են: Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները: Ըստ նախնական տեղեկո...