ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նախագահի 5-6 թեկնածու է եղել». Սիմոնյանը ասաց` ինչպես են անցել քննարկումները և ում անուններն են քննարկվել
Խաչատուր Սուքիասյանը որեւէ կա չի ունեցել Վահագն Խաչատրյանին նախագահի պաշտոնում առաջադրելու հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավորների եւ ՀՀ նախագահի հավանական թեկնածու Վահագն Խաչատրյանի փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի լիազորությունները տանցնած Ալեն Սիմոնյանը:
«Ասեմ ավելին, որեւէ փուլում կապ չի ունեցել: Պարոն Սուքիասյանը վարչության քննարկումներին չի մասնակցում եւ չի կարող մասնակցել, որովհետեւ չի հանդիսանում վարչության անդամ: Քննարկումը տեղի է ունեցել նախ ՔՊ վարչության ֆորմատով, ապա նաեւ խմբակցության հետ է քննարկվել»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ 5-6 թեկնածուներ են քննարկվել. «Շատ երկար է եղել քննարկումը, շատ տարբեր փաստարկներ են բերվել, երկար քննարկումներից հետո այդ որոշումը կայացրեցինք: Ես գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, որը իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ շատ համապատասխանում է այդ պաշտոնին եւ լավ կիրականացնի իր լիազորությունները»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին, թե ով կոնկրետ առաջարկեց Վահագն Խաչատրյանի թեկնածությունը, նա արձագանքեց. «Մի քանի հոգու կողմից է առաջադրվել պարոն Խաչատրյանի թեկնածությունը, կոնկրետ չեմ կարող մտաբերել, որովհետեւ շատ երկար ենք քննարկել: Ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, ես ինքնաբացարկ եմ հայտնել»:
Դիտարկմանը, որ ընդդիմությունը նշում էէ, որ քաղաքական թիմի անդամը, ըստ էության, լինելու է ՔՊ-իշահերը սպասարկող նախգահ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մենք ում էլ առաջադրեինք, ընդդիմությունը մի բան ասելու էր: Մենք ընդդիմության թեկնածուներին տեսել ենք, Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել, իրենց կարող եմ հանգստացնել: նաեւ չենք ունեցել թեկնածուներ, որոնք խմում ու գալիս են քննարկումների: Ընդդիմությունն ունի իր ընտրելու ձեւը, մենք՝ մեր: Այնպես որ զարմանալի ոչ մի բան չկա»: