ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Վահագն Խաչատուրյանի կենսագրությունում նշված չէ ՀԱԿ անդամ լնելու մասին
Մեղավորությունն իմն է: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պաշտոնական կայքերում իր կենսագրությունում նշված չէ, որ եղել է ՀԱԿ անդամ:
«2017-ի ընտրություններից հետո ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ: Այո, պետք է լինեմ անկուսակցական: Այստեղ մի խնդիր կա, որ ես կճշտեմ: Ես ինքս իմ մեջ այդ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, ուղղակի ֆորմալ առումով իմ դիմել-չդիմելու հանգամանքն է, որը ճշտվում է հիմա: Կենսագրությունը խմբագրելու բան չկա, ես տարբեր տեղերում իմ կենսագրության տարբեր բաներ եմ գրել, մոտեցումը հետեւյալն է եղել, ԽՍՀՄ-ում կար աշխատանքային գրքույկ մինչեւ 1999-ի մայիսը, երբ ԱԺ պատգամավորի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո ավարտվել է իմ աշխատանքային գործունեությունը: Դրանից հետո տարբեր տեղերում տարբեր ձեւերով եմ գրում՝ տարբեր ՀԿ-ների հետ համագործակցություն, «Արմատը», «Այլընտրանքը» եւ ՀԱԿ-ը»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նախագահի 5-6 թեկնածու է եղել». Սիմոնյանը ասաց` ինչպես են անցել քննարկումները և ում անուններն են քննարկվել
Խաչատուր Սուքիասյանը որեւէ կա չի ունեցել Վահագն Խաչատրյանին նախագահի պաշտոնում առաջադրելու հետ: Այս մասին, այսօր՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի և ԳՇ պետի վարակված լինելուն կասկածով են վերաբերվում․ Աղաջանյանը` տարածվող լուրերի մասին
Քաղաքական շրջանակներում երեկ ակտիվորեն քննարկում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հերթական վարակված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղաջանյանը` Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի Թուրքիա մեկնելու մասին
Լրագրողների հետ ասուլիսի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, հայկական կո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանը շտապեց, այս խորհուրդը լուծելու էր իր լիազորությունների խնդիրը․ Կարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյանը այսօր` փետրվարի 4-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստից հետո ճեպազրույց ունեցավ լրագր...