ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղաջանյանը` Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի Թուրքիա մեկնելու մասին
Լրագրողների հետ ասուլիսի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, հայկական կողմը հաստատում է արդյոք Չավուշօղլուի հայտարարությունը և, եթե այո, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ մեկնի Թուրքիա, պատասխանեց.
«Այս պահի դրության մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա»,- պատասխանեց Աղաջանյանը: Նա նաև ասաց, որ հայկական կողմը դեռ որոշում չունի և դա է պատճառը, որ հայկական կողմնը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել: Որևէ բան թաքցնելու հարց չկա, հավելեց պատգամավորը:
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին կմասնակցեն 50 նախարարներ և 30 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փոխանցում են թուրքական լրատվականները։
«Մենք համաժողովին հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հրավիրվածները կարող են մասնակցել համաժողովին։ Մենք ուրախ կլինենք։ Սա կլինի վստահության ամրապնդման քայլերի մի մասը»,- ասել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի և ԳՇ պետի վարակված լինելուն կասկածով են վերաբերվում․ Աղաջանյանը` տարածվող լուրերի մասին
Քաղաքական շրջանակներում երեկ ակտիվորեն քննարկում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հերթական վարակված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասացի՝ չեմ խոսելու, ինչի՞ եք էս ամեն ինչը սարքում. Ալեն Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել հարցերին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ հուվարի 24-ին, ԱԺ-ում հրաժարվեց խոսել լրագրողների հետ:Նրանից մասնավորապես մեկնաբա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորը անդրադարձավ ՊՆ նախարարի հարսանիքին և միացրեց Պապիկյանի նախկին ելույթներից մեկի ձայնագրությունը
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ միացրեց պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառում եմ որևէ ճնշում. Արսեն Թորոսյանը` նախագահի հրաժարականի մասին
Ես բացառում եմ որեւէ ճնշում Հանրապետության նախագահի վրա, ակնհայտ է, որ չկան ճնշումներ, այդ թվում իրավիճակը եւ ժամանակաշր...