Մահացել է լեգենդար դերասան Լեոնիդ Կուրավլյովը՝ "Աֆոնյա" -ն

Մոսկվայում, 86 տարեկան հասակում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Վյաչեսլավովիչ Կուրավլյովը։ Իր վերջին օրերը լեգենդար արտիստն անցկացրել է Մոսկվայի հյուրատներից մեկում, որտեղ բժիշկների խորհդրով էր տեղափոխվել, կորոնավիրուսային վարակից բուժման փուլ անցնելուց հետո: Հրաժեշտի արարողության եւ հուղարկավորության ամսաթիվը եւ ժամը դեռ չեն հաղորդում:

Հիշեցնենք, որ դեռ հունվարի սկզբին Կուրավլյովի մոտ հայտնաբերվել էր Covid-19-ը։ Բժիշկների ջանքերով վիրուսային թոքաբորբը հաջողվել էր հաղթահարել, սակայն դերասանն այդպես էլ մնացել էր օգնության կարիք ունեցողների շարքում, անբուժելի հիվանդության պատճառով: Հայտնի դերասանի ժառանգները որոշում են կայացրել նրան տեղափոխել ծերանոց, որտեղ նրան ապահովել են համապատասխան խնամք:

Որդու եւ դստեր խոսքով ՝ վերջին տարիներին Լեոնիդ Կուրավլյովը հազվադեպ էր դուրս գալիս փողոց, գրեթե ոչ մեկի հետ չէր շփվում եւ շատ էր սգում 2012-ին մահացած կնոջ ՝ Նինայի համար, որի հետ նա ապրել է ավելի քան 50 տարի։ 

Հանդիսատեսը մինչ օրս սիրում է վերանայել խորհրդային ամենահայտնի ֆիլմերը, որոնցում նկարահանվել է Լեոնիդ Վյաչեսլավովիչը ՝ "Աֆոնյա", "Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը", "Վիյ" և տասնյակ այլ հրաշալի գործեր: 


 

Քաղաքականություն