«Հուսով եմ՝ Ռուսաստանը չի կիրառի նույն ագրեսիան, որը ժամանակին կիրառեց Վրաստանի դեմ»․ Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխություն է հայտնել Ուկրաինային և նշել, որ հույս ունի՝ Ռուսաստանը ագրեսիվ գործողություններ չի ձեռնարկի նրա դեմ, փոխանցում է 1tv.ge-ն։
Ինչպես նշել է Վրաստանի նախագահը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, ագրեսիվ գործողությունները երբեք արդյունք չեն տալիս։ Սալոմե Զուրաբիշվիլին հույս ունի, որ գործընթացները կանցնեն երկխոսության ռեժիմի։
«Ուզում եմ համերաշխություն հայտնել Ուկրաինային։ Հուսով եմ, որ Ռուսաստանը չի կիրառի նույն ագրեսիան, որն իր ժամանակին կիրառեց Վրաստանի դեմ։ Այս գործողությունները արդյունք չեն բերում։ Այսօրվա աշխարհն այլ է, 20-րդ դարի գործողություններն արդեն անախրոնիստական են։ Այս ձևով և այս մոտեցումներով մենք՝ որպես ժողովրդավարական աշխարհ, Եվրոպա, չենք կարող հաղթահարել գլոբալ սպառնալիքները, որոնք բոլորս գիտենք, որ կան։ Այնպես որ, հուսով եմ, որ ամեն ինչ կտեղափոխվի երկխոսության ձևաչափ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինայում ցուցարարները պահանջել են թույլ չտալ պատերազմ Ռուսաստանի հետ
Գերագույն ռադայի շենքի մոտ ուկրաինացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիից պահանջելով՝ թու...
Տիգրան Աբրահամյանը՝ ԵԽԽՎ-ում, Հայկ Մամիջանյանի՝ ՀՀ «աննախադեպ ժողովրդավարությունը փաստող» բանաձևին դեմ քվեարկելու մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն իշխանությունները, որ...
Ղազախստանի նախագահն ասել է, թե ինչու էին ահաբեկիչներն Ալմաթիում
Հունվարյան անկարգությունների ժամանակ ահաբեկիչներն Ալմաթիում շահագրգռված էին գրոհել կառավարական շենքերը, որ առգրավեն քրեա...
«Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը՝ Հայկ Մամիջանյանի՝ դեմ քվեարկելու մասին
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պ...