«Ես ի՞նչ է, արժանի չե՞մ պատժամիջոցների»․ Լավրովը կատակել է
Եթե Վաշինգտոնը որոշի գործի դնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների այն նոր փաթեթը, որն առաջարկում են կիրառել ամերիկյան գործիչները, դա հավասարազոր կլինի երկկողմ հարաբերությունների խզմանը: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի մեկնաբան Ռոման Բաբայանի հարցին:
Բաբայանի այն հարցադրմանը, որ վերջին շրջանում Վաշինգտոնից անընդհատ լսում են հայտարարություններ Ռուսաստանի ողջ ղեկավարության, այդ թվում նախագահի, նույնիսկ արտգործնախարարի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, Լավրովը կատակով արձագանքել է. «Ի՞նչ է նշանակում «նույնիսկ»: Ես ի՞նչ է, արժանի չե՞մ պատժամիջոցների»:
Հիշեցնենք՝ հունվարի 25-ին Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ ֆինանսական այն պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները մտադիր է կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում, ավելի ծանր են լինելու, քան 2014-ի պատժամիջոցներն էին:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
Պուտինի հանձնարարականը՝ ցեղասպանության հիշատակի օրերի հետ կապված
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատե...
«Ես լավ գուշակ եմ»․ Թրամփը կոչ է արել ուշադիր լինել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլորին Պեկինի օլիմպիական խաղերից հետո ուշադիր հետևել ՉԺՀ–ի և Թայվանի միջև ը...
Ուկրաինան սպասում է սպառազինությամբ բեռնված 45 ինքնաթիռի
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Միացյալ Նահանգների կողմից 45 չվերթի միջոցով ռազմական օգնությա...