Պատահարներ
«Վեոլիա Ջուր» ընկերության 2 աշխատակցի քաղաքացիներն ու փրկարարները դուրս են բերել դիտահորից և տեղափոխել հիվանդանոց
Երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փանիկ գյուղի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող դիտահորում աշխատանքներ կատարելու ընթացքում 2 աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է, և տուժածներից մեկին դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են 58-ամյա Հ. Ադամյանը և 64-ամյա Կ. Կալաջյանը։ Վերջիններս տեղափոխվել են ածխաթթու գազից թունավորման նախանշաններով։
Կ. Կալաջյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Հ. Ադամյանինը՝ միջին ծանրության։

Նմանատիպ հոդվածներ
Ներկայացել է որպես հայուհի, մերկ նկարներ ուղարկել․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի բնակչին դրդել են լրտեսության․ ԱՀ ԱԱԾ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կան շրջված, ճանապարհից դուրս թռած ավտոմեքենաներ․ 30-ից ավելի ավտոմեքենաների վթար
Ամուսինը սպանել ու մասնատել է կնոջ մարմինը, որից մի հատված հայտնաբերվել է լոգարանում, իսկ ոտքերը՝ տան բակում
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0