Ամուսինը սպանել ու մասնատել է կնոջ մարմինը, որից մի հատված հայտնաբերվել է լոգարանում, իսկ ոտքերը՝ տան բակում

Հունվարի 26-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում սպանություն է եղել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տան լոգարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1952 թ. ծնված Ալվարդ Ք.-ի անդամահատված դիակը, իսկ տան բակում՝ ոտքերը:

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի լույս 26-ի գիշերը 76-ամյա ամուսինը սուր-կտրող գործիքներով սպանել էր կնոջը, ապա մասնատել մարմինը :

76-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին և ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն:

 

Ըստ՝ shamshyan.com-ի Լոռու մարզի ոստիկանները Վանաձորում փորձում են կարծիք ձևավորել, թե իբրև իրենք տաք հետքերով հայտնաբերել են սպանություն կատարած կասկածյալ Վ. Քարամյանին, մինչդեռ վերջինս ինքնէ  ինքնակամ ներկայացել իրավապահներին: 

Քաղաքականություն

Պատահարներ