Բախվել են ВАЗ 2105-ն ու Ford Escape-ն. կա 4 վիրավոր

Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում; Ժամը 16:45-ի սահմաններում Նորապատ-Հայկավան ավոտճանապարհի  3-րդ կմ հատվածում բախվել են Արգավանդ գյուղի բնակիչ, 28-ամյա Ռազմիկ Հ.-ի վարած Ford Escape մակնիշի և Աշնակ գյուղի բնակիչ, 28-ամյա Սրապ Գ.-ի վարած ВАЗ 2105  մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սրապ Գ.-ն և նրա ուղևորներ, Աշնակ գյուղի բնակիչներ  34-ամյա Միշիկ Ա.-ն, 36-ամյա Գյուլիզար Մ.-ն և 37-ամյա Նարինե Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդներից Ռազմիկ Հ.-ն աշխատում է Արգավանդի գյուղապետարանում: 

Քաղաքականություն

Պատահարներ