Էրդողանը դատի է տվել 2 ընդդիմադիր պատգամավորի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել դատախազություն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչի և Ստամբուլից ընտրված պատգամավոր Այքութ Էրդողդուի դեմ։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը պահանջել է քննություն սկսել այդ պատգամավորների դեմ հունվարի 14-ին «Tele 1» հեռուստաալիքի եթերում երկրի նախագահի հասցեին նրանց կողմից արված վիրավորական արտահայտությունների համար։
Նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորներն խախտել են խոսքի ազատության սահմանները և զրպարտության և վիրավորանքի միջոցով ոտնահարել անձի իրավունքները։
Հիշեցնենք, որ նույն հեռուստահաղորդման ժամանակ արված արտահայտությամբ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով արդեն իսկ ձերբակալվել է թուրք լրագրող Սեդեֆ Քաբաշը։ Նա մասնավորապես ասել էր․ «Երբ խոշոր եղջերավոր կենդանին պալատ է մտնում, նա չի դառնում թագավոր, բայց այ պալատը դառնում է գոմ»։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
«Երբ ատրճանակը գրպանումդ է, սկսում են քեզ հետ ավելի քաղաքավարի խոսել». Լավրով
Սերգեյ Լավրովը նշել է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև զրույցի երանգի փոփոխություն է նկատվում: Արտգործնախարարի...
«Կոպիտ ասած՝ մենք ոչ ոքի պետք չենք». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման երկրում և երկ...
Ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղի է կառուցվում. Արցախ
Արցախում վերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ: Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» համահայկական հի...