Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորը անդրադարձավ ՊՆ նախարարի հարսանիքին և միացրեց Պապիկյանի նախկին ելույթներից մեկի ձայնագրությունը

 ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ միացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ նախկինում ունեցած ելույթներից մեկը, որտեղ…

 ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ միացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ նախկինում ունեցած ելույթներից մեկը, որտեղ նա խոսում է կորոնավիրուսի ժամանակ հարսանիքների, մեծ խնջույքների սահմանափակումների մասին։ Ապա հիշեցնում է, որ երկու օր առաջ այդ նույն Պապիկյանը  հարսանիք է արել ու հարց է պահպանվել են արդյոք կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները, հյուրերը ներկայացրել են պատվաստված լինելու մասին վկայող QR կոդերը:


Արեգնազի ելույթի ժամանակ ՔՊ-ականները տեղից սկսեցին աղմկել, ռեպլիկներ թողնել, որը դուր չեկավ նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Նա մեկ անգամ դիտողութուն արեց, սակայն ՔՊ-ականները նորից սկսեցին խանգարել պատգամավորի ելույթը։ Ալեն Սիմոնյանն այստեղ արդեն զայրացավ ՔՊ-ականների վրա․ «Ուրեմն դահլիճից դուրս կհանեմ, եթե ձեն եղավ դահլիճից։ Լռություն դահլիճում՝ կատարյալ»։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250