Հասարակություն

Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան. նա ԱԺ ամբիոնից երդվեց

Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան. նա ԱԺ ամբիոնից երդվեց

 Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան։ Նրա օգտին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, իսկ դեմ՝ ոչ ոք։

Նշենք, որ նրան առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ 
Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում է 2016թ.-ից։ ՄԻՊ-ն ընտրվում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5 -ով՝ 6 տարի ժամկետով։

 

Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ է ընտրվել ևս 6 տարի ժամկետով։ Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը և անհամատեղելիության պահանջները: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Նշենք, որ Գրիգորյանը վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2021 թվականի ապրիլի 6-ին՝ առաջին տեղակալ։

Աշխատանքային գործունեություն

2004- 2009թթ. – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ,

2009 մարտ-հոկտեմբեր – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան,

2009-2011 թթ․ – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով,

2011-2014 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք),

2012-2014 թթ․ – ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով,

2014-2015թթ․ – ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի և կանոնակարգերի բարելավման բաղադրիչ),

2015-2018թթ․ – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ,

2018թ.-2019թթ. – Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր),

2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը – ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250