Պարզաբանում՝ ինչ աշխատանքներ են ռուս սահմանապահները տանում Մեղրի-Ագարակ ճանապարհին, ինչի համար է դա արվում
Ինչպես արդեն հայտնել էինք, Auroranews-ը ահազանգ էր ստացել Մեղրիի բնակիչներից։ Վերջիններս նշել էին, որ Մեղրի-Ագարակ ճանապարհին արգելափակիչներ են տեղադրվում և ճանապարհը հսկվելու է ռուս զինծառայողների կողմից։
Քաղաքացիներն ասում են, որ սրա մեջ վատ բան առայժմ չեն տեսնում, բայց վախեր ունեն, որ այս ամենն արվում է միջանցքային տրամաբանության մեջ և Հայաստանն ի վերջո տրամադրելու է տարածք՝ այդքան քննարկված միջանցքի համար։
Auroranews-ը կապ էր հաստատել ՀՀ կառավարություն՝ տեղեկությունը ճշտելու համար: Կառավարությունից ուղղորդեցին Սյունիքի մարզպետարան, որտեղից էլ քիչ առաջ պարզաբանեցին.
«ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչության կողմից Մեղրի համայնքի հարևանությամբ արդիականացվել են շարժական ուղեփակոցները։ Ուղեփակոցների առկայությունը նորություն չէ, դրանք տեղադրված են եղել ավելի վաղ և չեն հանդիսանում հսկիչ անցակետեր։ Շարժական ուղեփակոցների գործածությունը բխում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության գործառույթներից»։
Մեր ճշգրտող հարցին՝ արդյոք այդ ամենը կատարվում է «միջանցքային տրամաբանությոան» շրջանակներում, Սյունիքի մարզպետարանի խոսնակ Արմինե Ավագյանը պատասխանեց, որ «միջանցքի» հետ բնականաբար կապ չունի:
Հիշեցնենք նաև, որ թեմայի հետ կապված զրուցել էինք նաև Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանի հետ, վերջինս ասել էր՝ աշխատանքները ռուսներն են կատարում, բայց քաղաքական որակեց հարցը և չպատասխանեց՝ մտավախությունները տեղի՞ն են, որ այս ամենը կատարվում է «միջանցքային տրամաբանությոան» շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
«Անպիտան» հրթիռներ գնելու համար չէ, որ Տոնոյանը կալանավորված է. փաստաբանական խմբի հայտարարությունը
«1/ Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմա...
ՀՐԱՏԱՊ. «Նորաբակի ուղղությամբ ինտենսիվ կրակում են, ունենք վիրավորներ». Նորաբակի համայնքապետ
Թելեգրամյան ալիքները տեղեկություն են տարածում, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին ևս ինտենսիվ կրակոցները շարունակում...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմը վիրավոր ունի. ՊՆ
Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայ...
D&G-ն հրաժարվել է բնական մորթուց
Իտալական լյուքս դասի Dolce & Gabbana ապրանքանիշը հայտարարել է, որ 2022 թվականից սկսած իր բոլոր հավաքածուներում չի օգտագո...