D&G-ն հրաժարվել է բնական մորթուց
Իտալական լյուքս դասի Dolce & Gabbana ապրանքանիշը հայտարարել է, որ 2022 թվականից սկսած իր բոլոր հավաքածուներում չի օգտագործելու բնական մորթի։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան` այդ մասին տեղեկացնում է furfreealliance.com կայքը, «ի պատասխան սպառողների փոփոխվող ճաշակի» ընկերությունը կանցնի էկոլոգիապես մաքուր արհեստական մորթիների կիրառման։
«Dolce & Gabbana–ն աշխատում է ավելի կայուն ապագա ստեղծելու վրա, որը չի կարող կենդանու մորթու օգտագործում ենթադրել։ Նորաձության ամբողջ համակարգը կարևոր դեր է խաղում սոցիալական պատասխանատվության հարցում, այն անհրաժեշտ է խրախուսել», – հայտարարել է Dolce & Gabbana–ի հաղորդակցությունների և մարքեթինգի գծով տնօրեն Ֆեդելե Ուսային։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «մորթու հետ աշխատող արհեստավորների չափազանց կարևոր պրոֆեսիոնալ հմտություններն ու աշխատանքը պահպանելու համար, Dolce & Gabbana–ն կշարունակի աշխատել նրանց հետ վերամշակված և վերամշակվող նյութերից, էկոմորթուց հագուստի և աքսեսուարների ստեղծման վրա, ինչը կայուն այլընտրանք կդառնա բնական մորթուն»։
Fur Free Alliance սկզբունքներին համապատասխանող նորաձևության տան նոր քաղաքականությանն աջակցում են Humane Society of the United States–ը և Humane Society International–ը։ Հատտկանշական է, որ Dolce & Gabbana–ն իր որոշման մասին հայտնեց Moncler–ի` մորթուց հրաժարվելու որոշումից մեկ շաբաթ անց։
Ավելի վաղ Kering (միավորում է Gucci, Balenciaga, Bottega Veneta, Alexander McQueen, Brioni և Yves Saint Laurent ապրանքանիշերը) ֆրանսիական խմբի բոլոր նորաձևության տները հայտարարել էին, որ 2022 թվականի աշնանից լիովին հրաժարվում են իրենց հավաքածուներում կենդանու մորթի օգտագործել։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս է դրսևորվում «Օմիկրոնը» երեխաների շրջանում». նախարարությունը պարզաբանում է
«Ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոնը» երեխաների շրջանում», «որո՞նք են դրա արտահայտությունները», Առողջապահության նախարարության փ...
«Որևէ արտառոց բան չկա». ՊՆ-ն` զինվորներին շտապ Տավուշի դիրքեր բարձրացնելու լուրի մասին
Սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում, համաձայն որի Տավուշում զինվորներին շտապ դիրքեր են բարձրացրել: «Մեր բո...
«Օմիկրոնը» կարող է ձայնի անվերադարձ կորստի հանգեցնել. ԼՕՌ բժիշկ
Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելը կարող է հանգեցնել ձայնի լիարժեք կորստի, Ura.ru–ի հետ զրույցում ասել է բժշ...
Պարզաբանում՝ ինչ աշխատանքներ են ռուս սահմանապահները տանում Մեղրի-Ագարակ ճանապարհին, ինչի համար է դա արվում
Ինչպես արդեն հայտնել էինք, Auroranews-ը ահազանգ էր ստացել Մեղրիի բնակիչներից։ Վերջիններս նշել էին, որ Մեղրի-Ագարակ ճանապ...