Մեսսին գրանցել է իր կարիերայի վատագույն արդյունքը
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չկարողացավ գոլի հեղինակ դառնալ, երբ փոխարինման դուրս եկավ Լիգա 1-ի «Ռեյմսի» դեմ խաղի 63-րդ րոպեին (4-0):
Լիգա 1-ի 12 հանդիպումներում մեկ գոլ խփելով՝ արգենտինացին իր կարիերայի վատագույն արդյունքն գրանցել մրցաշրջանի այս փուլում՝ ազգային առաջնության խաղերում խփած գոլերի քանակով։
Լիգա 1-ի 22-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունել էր «Ռեյմսին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։ Երկրորդ կեսի միջնամասում՝ 62-րդ րոպեին հանդիպման հաշիվը կրկնապատկեց Սերխիո Ռամոսը՝ իր առաջին գոլը խփելով փարիզյան թիմի կազմում։
Այս տուրից հետո ՊՍԺ-ն 53 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեյմսը» 24 միավորով՝ 14-րդն է։