Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 24-ին, ժամը 17:47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շինհրապարակում՝ երկաթե ամրանների վրա, անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակից Գ․ Կ․-ն (ծնված 1951 թ.)։
Փրկարարները՝ շտապօգնության աշխատակիցների հետ, երկաթե ամրանների վրայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Գ․ Կ․-ին. վերջինս հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
«Ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի»․ Երևանում աղմկահարույց սպանություն կատարող տղամարդու խոսքերը
Երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների...
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում
Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա...
Պայթյուն և փլուզում Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների Փրկարար ծ...
Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել՝ գողության կասկածանքով
Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել հարուցված քրեական գործի շրջանակում՝ գողության կասկածանքով։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հա...