Պայթյուն և փլուզում Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում՝ «Բոռ
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Տիչինայի փողոցի թիվ 134 տանից Այրվածքաբանության ազգային կենտրոն են տեղափոխել 79-ամյա Վրեժ Թ.-ին: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ գազի խողովակաշարի վնասման հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, տան մեջ կոտրվել են ապակիները, գույքը, փլուզվել են միջսենյակային մի քանի պատ, պատերին և առաստաղին առաջացել են տարբեր չափի ճաքեր:
[9de584d9b1b96501c09837caf93cacbe.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«Ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի»․ Երևանում աղմկահարույց սպանություն կատարող տղամարդու խոսքերը
Երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների...
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում
Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա...
Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել՝ գողության կասկածանքով
Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել հարուցված քրեական գործի շրջանակում՝ գողության կասկածանքով։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հա...
Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 24-ին, ժամը 17:47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գրիբոյ...