Հասարակություն

Արփի Դավոյանը ֆեյսբուքում հրապարակել է Կարմիր գրքում գրանցված ծաղիկ․ ՇՄ-ն պարզաբանել է

Արփի Դավոյանը ֆեյսբուքում հրապարակել է Կարմիր գրքում գրանցված ծաղիկ․ ՇՄ-ն պարզաբանել է
ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է լուսանկար՝ «դեղին ձնծաղիկ»։ Այն Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ…

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է լուսանկար՝ «դեղին ձնծաղիկ»։ Այն Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկն է։ Դավոյանն իհարկե չի հայտնել անձամբ է գնել, թե՞ նվիրել են։ Չի բառացվում, որ անգամ անձամբ հավաքել է։ Այս մասին գրում է հայկական մամուլը։

 

 

[b6b46eb2931ed5e1ee5c1205f4e2edf0.jpg]

 

 

Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ անհետացման եզրին գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։ 

 

Լուրին արձագանքել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Գերատեսչության խոսնակ Անի Հակոբյանը ֆեյսբուքում գրել է․

 

«Հարգելի գործընկերներ, լրատվադաշտում տարածվում է լուսանկար, որտեղ ԱԺ պատգամավոր տիկին Դավոյանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկ»՝ Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղկի լուսանկար:

Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկողական գործառույթ, այն վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

Տիկին Դավոյանն արդեն տեղյակ է խնդրի վերաբերյալ և պատրաստակամ է այսուհետ անձամբ հետևողական լինել տեսչական մարմնի աշխատանքի նկատմամբ:

Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում:

Տեղեկացնեմ նաև, որ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերի ժամանակ հաճախ պարզվում է, որ փողոցներում վաճառվող ծաղիկները հավաքված են ոչ թե բնության գրկից, այլ աճեցված են ջերմոցներում»:

Նմանատիպ հոդվածներ

«Պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին»․ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը՝ Մորգենշտերնի հայաստանյան համերգի մասին

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայերին ծաղրող եւ հայհոյող ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250