Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին
Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Մաշալյանը, ինչպես նաև Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մեկնաբանել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
«Մենք պետք է ընդունենք, որ արժեքավոր են բոլոր այն քայլերը, որոնք կամրապնդեն խորը պատմություն ունեցող հարևան երկրների հարաբերությունները՝ թե՛ ներդրումային, թե՛ մշակութային առումով։ Պոլսահայության համար չափազանց կարևոր է նաև, որ հարաբերություններն օրեցօր ավելի լավանան, որպեսզի երկու համայնքներն էլ ճանաչեն միմյանց, աշխատեն միասին, ներդրումներ կատարեն և այս ուղղությամբ մշակութային հարուստ արժեքները ընդհանուր լեզու գտնեն միմյանց հետ»,- ասել է Մաշալյանը:
«Թռիչքների մեկնարկն ինձ լավատեսություն տվեց։ Սահմանները պետք է բացվեն, դիվանագիտական հարաբերությունները նույնպես պետք է բարելավվեն. սա պետք է լինի առաջին քայլը: Հարաբերությունները պետք է ավելի ընդլայնվեն»,- անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ասել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:
Փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչ պրոֆ. դոկտ. Թորոս Ալջանը, խոսելով թեմայի վերաբերյալ, ասել է. «Ես դա դրական եմ համարում և ուշացած քայլ եմ համարում: Շատ իմաստալից է, որ բարեկամության լեզուն վերադառնում է։ Հուսով եմ, որ խաղաղությունը կվերադառնա։ Առանց պատերազմների նոր բարեկամության դուռ կբացվի»։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
Ադրբեջանական ընկերությունն արձագանքել է Սուրենավանում գործարան գնելու վերաբերյալ լուրերին
Ադրբեջանական SOCAR ընկերությունը հերքել է Հայաստանում բիտումի գործարան գնելու վերաբերյալ բանակցությունների մասին լուրերը...
ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին և Բելառուսին հանել ԵԱՀԿ-ից
ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Գիլմորը Foreign Policy-ի իր հոդվածում կոչ է արել հանել Ռուսաստանին և Բելառուսին ԵԱՀԿ֊ից...
ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում գաղտնի պահել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը
Ամերիկացի պաշտոնյաները խնդրել են իրենց ռուս գործընկերներին չհրապարակել ԱՄՆ գրավոր պատասխանը Ռուսաստանին՝ անվտանգության ե...