Հայաստանում հարսնացուներն ու փեսացուները հայտնվել են նոր խնդրի առաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում հարսնացուներն ու փեսացուները հայտնվել են նոր խնդրի առաջ, չգիտեն՝ ամուսնանան, թե ոչ: Պատճառը առողջապահության նախարարի հրամանն է, ըստ որի՝ հունվարի 22-ից արգելվում է չպատվաստված ու չթեստավորված մարդկանց մուտքը սննդի ու ժամանցի վայրեր. ով պատվաստված չէ կամ չունի բացասական պատասխանով քովիդ թեստ, նրա մուտքը ռեստորան, սրճարան, թանգարան ու ժամանցի այլ վայրեր կարգելվի։
Թիրախում հիմնականում ռեստորաններն են, որտեղ բազմամարդ հարսանեկան արարողություններ են լինում: Իսկ առջեւում Տյառնընդառաջն է, երբ շատ զույգեր իրենց պսակադրությունը պլանավորում են հենց այդ ժամանակ անցկացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ռեստորանների ղեկավարներն ամուսնացող զույգերին զգուշացնում են հյուրերի հարցում ուշադիր լինել եւ հարսանիքներին հրավիրել միայն այն հարազատներին, որոնք պատվաստված են կամ պատրաստ են քովիդ թեստ հանձնել:
Այս պահանջը լրացուցիչ խնդիրներ է ստեղծել երիտասարդների համար. բարեկամները չեն պատվաստվել, թեստ հանձնելու գումար չունեն. չէ՞ որ դեռ հարսանիքին գնալու համար նվեր պետք է գնեն, պատրաստվեն (մազ հարդարել, դիմահարդարման, հագուստի կոշիկի ծախսեր), սրան էլ որ գումարեն թեստի արժեքը, արդեն հարսանիք գնալը թանկ կարժենա:
Ի դեպ, շատ զույգեր, որոնք իրենց հարսանիքը պլանավորել էին փետրվարին, այս հրամանի պատճառով, անորոշ ժամանակով հետաձգել են, մինչեւ սահմանափակումները մեղմանան: Իսկ նրանք, որոնք չեն կարող հետաձգել հարսանիքը, ընկած հարազատների տներով համոզում են, որ պատվաստվեն: Ինչպես հայտնի է, քովիդ թեստը 8000-15000 դրամ արժե: Մյուս կողմից՝ եթե առողջապահության նախարարը պատրաստ է մի ողջ հարսանիքի հյուրերի քովիդ թեստի ծախսերը հոգալ, ապա դա միայն կողջունվի:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տվերի առողջապահության նախարարությունը՝ «վերակենդանացած դիակի» մասին
ՌԴ Տվերի մարզի առողջապահության նախարարությունը թելեգրամ-ալիքներում տարածված «վերակենդանացած դիակի» մասին տեսանյութը կեղծ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՕՊ համակարգը չի՞ գործել․ Auroranews-ը փորձում է մանրամասներ պարզել
Հայ զինծառայողները թշնամու օդ բարձրացրած ԱԹՍ-ների դեմ կռվել են իրենց կցված ինքնաձիգերով։ SisMasis տելեգրամի ալիքը նման վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջարդելու եմ, բացի դուռը․ ոստիկանները` ցուցարարին
«Տուգանք» անունով ֆեյսբուքյան խմբի անդամները լրագրողների հետ զրույցում մանրամասնեցին, որ մի շարք վարորդների նկատմամբ նաև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանքն աշխատում ա շուրջօրյա, տեղի բնակիչներն օր ու արև չունեն․ ահազանգ
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գրառումը. «Տեղի բնակիչներն օր ու արև չունեն, որովհետև հանքն աշխատում ա շուրջօրյա: Եթե ցեր...