Օրվա լրահոս

Հայ զինծառայողները թշնամու օդ բարձրացրած ԱԹՍ-ների դեմ կռվել են իրենց կցված ինքնաձիգերով։ SisMasis տելեգրամի ալիքը նման վերնագրմամբ տեսանյութ է հրապարակել։ 

 

Նշենք, որ դեռևս հունվարի 11-ին տարածած հայտարարության մեջ Պաշտպանության նախարարությունը փաստեց, որ  Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Սակայն այդ նույն հայտարարության մեջ որևէ խոսք չկար մեր կողմից ՀՕՊ համակարգերի կիրառման մասին։

 

«Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների»,- նշվում էր ՊՆ տարածած հայտարարության մեջ։ 

 

Այս նույն սադրանքի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Վահան Բաբայանի եղբայրն իր հերթին նշել էր․ «Իր հետ եղած տղաներն ասում են, որ եղբայրս ԱԹՍ հարվածից է մահացել է»։ 

 

Auroranews-ը մանրամասներ ճշտելու նպատակով գրավոր հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ 

 

Հարցման մեջ մասնավորապես նշվում է․ «Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո ունեցանք 3 զոհ։ Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառում է ԱԹՍ-ներ և հրետանի։ Արդյո՞ք ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործել է ՀՕՊ համակարգը, եթե ոչ՝ ինչո՞ւ։ 

Ճի՞շտ են պնդումները, որ հայ զինծառայողները թշնամու ԱԹՍ-ների դեմ պայքարել են իրենց կցված ինքնաձիգերով։

 

Հաջորդ հարցը վերաբերվում է զինծառայող Նորիկ Մկրտչյանին։ Զինծառայողի հարազատներն ու փաստաբանը տեղեկացնում են, որ մոտ 8 ամիս է ո՛չ մայրը տեղեկություն ունի, թե որտեղ է զինծառայողը, ո՛չ էլ՝ հրամանատարությունը։ 

 

Խնդրում ենք նշել, թե ի՞նչ փուլում են զինծառայողի որոնողական աշխատանքները և ինչպե՞ս է լքել ծառայության վայրը։ 

 

Նշենք, նաև, որ ՊՆ ուղարկված մեր նախորդ հարցումը եղել է մոտ 3 ամիս առաջ, և Ձեր ղեկավարած կառույցը, խախտելով օրենքը, դեռ չի պատասխանել դրան։ Խնդրում ենք նշել, թե ինչո՞վ է պայմանավորված Պաշտպանության նախարարության նման անպատասխանատու գործելաոճը»։

 

Нет описания.

 

 

 

Վերջին նորություններ