Գյումրիում մինչև -30 աստիճան ցուրտ է սպասվում․ Շիրակում բուք է
Շիրակի մարզում հիմա էլ շարունակվում է նախորդ օրվանից սկսած ցուրտ քամիներն ու բուքը. շատ կացարաններում վառարանների ծուխը քամին լցնում է ներս և պարտադրված շատ ընտանիքներ նստած են պաղ վառարանի կողքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որ տարիներ շարունակ բարերարների օգնությամբ աջակցություն է հասցնում մարզի անապահով ընտանիքներին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ջերմաստիճանը վաղվանից ևս նվազելու է, Գյումրիում մինչև -30 աստիճան ցուրտ է սպասվում, բնականաբար մարզի լեռնային գյուղերում առնվազն 8-10 աստիճանով առավել ցածր կլինի։
Դոմիկներում, կիսաքանդ շինություններում պատսպարված ընտանիքներին անգամ վառելիքով թեթև աջակցություն կամ գոնե մի դատարկ զգուշացում չի արվել։ Անկեղծ ասած, գլուխ չեմ հանում, թե անցած օրերին էլ մի շարք մամուլի միջոցներ ինչից ելնելով էին գրել, թե եղանակը առաջիկա օրերին 9-10 աստիճանով տաքանալու է։ Ինչպես կասեր նման դեպքերում հասարակ գյումրեցին՝ լրիվ են գժվել։
Հա, մի բան էլ, սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում գոյատևող ընտանիքների համար բացառություն պետք է արվի և հունվարի համար կոմունալ վճարները չմուծելու համար, լույսից ու գազից, առնվազն մեկ երկու ամիս ժամանակով՝ չզրկվեն, մի անգամ էլ՝ թող մի քիչ մարդ լինեն»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկ...
Հակական բանակի 30-ամյակն է
Այսօր Հայաստանում տոնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ Հայոց բանակի 30-ամյակը:30 արի առաջ անկախ Հայաստան...
Այլևս ամեն ինչ ակնհայտ է․ Կարին Տոնոյանը հայտարարությամբ է հանդես եկել
Այլևս ամեն ինչ ակնհայտ է՝ պայմանավորված պատերազմում հատուկ պարտության տանելով սեփական բանակին, կոտրել հաղթանակած ազգի ին...
Ինչների՞ս էր պետք Ղարաբաղը. ինչից են դժգոհում ադրբեջանցիները
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․«Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը բողոքում են իրենց երկրում սոցիալ-տնտեսական իրավիճա...